Էրդողանը կայցելի Վենեսուելա և հանդիպում կունենա Նիկոլաս Մադուրոյի հետ
Վենեսուելան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Առաջիկա օրերին մենք Վենեսուելայում կընդունենք Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին։ Ուրախ ենք նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար։ Հուսով ենք, որ այս հանդիպումը կնպաստի Վենեսուելայի տնտեսական զարգացմանը»,- ասել է Մադուրոն՝ ընդունելով Թուրքիայի դեսպանին իր առաքելության ավարտի կապակցությամբ։
Նշենք, որ Մադուրոն այցով Անկարայում էր անցած տարվա հունիսին։