Նոր մանրամասներ՝ Սինձո Աբեի սպանությունից
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած հանցագործի մայրը, պարզվել է, Միասնական եկեղեցու անդամ է։
Ըստ Տեցույա Յամագամիի՝ մահափորձի թիրախը եղել է մի կազմակերպություն, որտեղ մտել է իր մայրը և մեծ նվիրատվություններ արել։ Նա Աբեին համարում էր այս կազմակերպության հետ կապված անդամ ևս:
Հայտնի է դարձել նաեւ, որ կասկածյալը քաղաքական գործչի սպանությունը ծրագրել էր անցյալ տարվա աշնանից։ Նա դեպքի վայր է ժամանել Աբեի ժամանելուց մոտ մեկուկես ժամ առաջ՝ իր հետ բերելով ինքնաշեն հրազեն։ Նախկինում Յամագամին դրանից մի քանի անգամ կրակել էր սովորել լեռներում։ Նա 7 եւ 5 մետր հեռավորությունից երկու գնդակ է արձակել նախկին վարչապետի ուղղությամբ, հայտնում է Kyodo գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետը սպանվել էր հուլիսի 8-ին։