Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Արայիկ Հարությունյանի և ՔՊ-ական պատգամավորների խայտառակ ֆիասկոն. անակնկալ զարգացումներ են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագրի» Կապանի խորհրդի ընտրությունը շաբաթ օրն անցել է էքստրեմալ մթնոլորտում եւ ոմանց համար շոկային արդյունքներով ավարտվել։ Ընտրությանը ներկա են եղել նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Կապան համայնքում, ինչպես գրել էինք, ՔՊ մարզային խորհրդի նախագահի մի քանի ֆավորիտ կար, որոնք հավակնում էին այդ պաշտոնին։ Ամենաշահագրգռվածը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր, որը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած մտերմության, քավորսանիկական հարաբերությունների շնորհիվ փորձում էր Սյունիքի տարածաշրջանում հաստատվել եւ ցույց տալ, որ ինքն է Կապանում ամենահեղինակավոր ՔՊ-ականը։ Սակայն ընտրությունների արդյունքները շոկային են եղել հենց Դանիելյանի համար։ Նա ոչ միայն չի ընտրվել ՔՊ խորհրդի նախագահ, այլև մի խումբ շարքային ՔՊ-ականներից քիչ ձայն է հավաքել։ Ընդհանրապես, ՔՊ խորհրդի անդամության համար առաջադրված ԱԺ պատգամավորների ստացած ձայներից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը, բառի բուն իմաստով, ուսապարկեր է տարել խորհրդարան, որոնք անգամ իրենց ծննդավայրերում չունեն վարկանիշ։ Օրինակ, Դավիթ Դանիելյանի օգտին 86 ընտրիչներից ընդամենը 40 ձայն է ստացվել, մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Նարեկ Ղահրամանյանի օգտին՝ ընդամենը 17 ձայն։

Ամենաշատ ձայները ստացել է նախկին փոխմարզպետ, ամիսներ առաջ ԶՊՄԿ տեղափոխված Նարեկ Բաբայանը՝ 57 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը, որի առաջադրումն անակնկալ է եղել շատերի համար․ նա վերջին պահին է առաջադրել թեկնածությունը։ Երրորդը փոխմարզպետ Հայկ Հարությունյանն է եղել՝ 48 ձայնով, չորրորդը մոլի նիկոլական ակտիվիստ Արշավիր Խալափյանն է՝ 47 ձայնով, հինգերորդը՝ անհայտ ՔՊ-ական Գագիկ Հարությունյանը՝ 44 ձայնով, եւ միայն վեցերորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Դանիելյանը, իսկ խորհրդի վեցերորդ անդամը կին է՝ Նելլի Մինասյանը, 33 ձայնով։ Նա աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղում։

Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո տեղի է ունեցել ամենամեծ անակնկալը․ Նարեկ Բաբայանը, որն ամենաշատ ձայներն է ստացել եւ, ըստ կարգի, պետք է զբաղեցներ խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսավոր ելույթ է ունեցել ու հայտարարել՝ քանի որ մամուլը բազմիցս անդրադարձել է Կապանի ընտրություններին եւ գրել, որ միմյանց դեմ պայքարում են երկու զարմիկները, այսինքն՝ ինքն ու Դավիթ Դանիելյանը, ապա ինքը որոշել է՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու նպատակով, իր փոխարեն խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել իր զարմիկ Դավիթ Դանիելյանին, ով, կարելի է ասել, կենաց-մահու կռիվ էր տալիս այդ պաշտոնի համար, սակայն եղբոր քայլից անակնկալի եկած՝ անհարմար է զգացել եւ մերժել նրա առաջարկը։ Փոխմարզպետ Հայկ Հարությունյանն առաջարկել է երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Դավթյանի թեկնածությունը։

Նորընտիր խորհուրդը եւ Երեւանից ժամանած պատվիրակությունն անակնկալի են եկել Բաբայանի որոշումից, սակայն հարգել են այդ որոշումը, եւ նորընտիր խորհուրդը միաձայն Դավթյանին ընտրել է խորհրդի նախագահի պաշտոնում։ Սակայն սրանով կրքերը, ավելի ճիշտ՝ ոմանց «մանթրաժ» հոգեվիճակը, չեն հանդարտվել։ Դավիթ Դանիելյանն առաջարկել է վերահաշվարկ անել։ Մեկ օր անց արած վերահաշվարկից հետո էլ, սակայն, նրա ձայները չեն ավելացել։ Իսկ մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանը, առաջարկել է հրաժարվել ընտրությունների արդյունքներից՝ իր եւ խորհրդի անդամության համար առաջադրված եղբոր ձայները գումարել։ Ասել է, թե իր օգտին չէր կարող այդքան քիչ մարդ քվեարկել, հավանաբար, նույն ազգանունը շփոթ է առաջացրել։ Ինքը՝ 17, եղբայրը՝ Ղահրամանյան Տիրայրը, 18 ձայն են ստացել եւ եթե գումարեին, ապա խորհրդի 7-րդ անդամն ինքը կարող էր լինել։ Մեզ պատմեցին, որ սկզբում Արսեն Թորոսյանը դեմ չի եղել առաջարկին, սակայն որոշ ժամանակ անց մերժել է՝ ասելով, որ դա, ըստ էության, նշանակում է կեղծել, եւ վստահ չէ, թե Փաշինյանի համար դա ընդունելի կլինի։

Ամփոփելով նշենք, որ Կապանում ՔՊ-ին «ռուլիտ» է անելու անկուսակցական մարզպետը։ Կիրակի օրը նաեւ Մեղրի համայնքում է ՔՊ խորհուրդ ընտրվել, ամեն ինչ համեմատաբար խաղաղ է եղել, եւ ՔՊ խորհրդի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը, որը սեփական նախաձեռնությամբ հանդիպել էր օրերս մարզ այցելած վարչապետի կին Աննա Հակոբյանին։ Հաջորդ շաբաթ էլ Գորիսում է սպասվում ՔՊ մարզային խորհրդի ընտրություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։