Իրանը 10 ամերիկացի զինվորականի է ձերբակալել
Իրանական ուժերը Պարսից ծոցում 10 ամերիկացի ծովային զինվորականների են ձերբակալել: Այս մասին գրում է sondakika.com կայքը հղում անելով իրանական աղբյուրներին:
Ամերիկյան 2 փոքր ռազմանավ Քուվեյթից Բահրեին գնալու ժամանակ խախտել են ջրային սահմանը և հայտնվել իրանական ջրերում: Իրանի ռազմածովայինները ստիպել են ամերիկյան նավերին դուրս գալ իրանական ափ: Դրանից անմիջապես հետո Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հեռախոսով տեղեկացրել է իր ամերիկացի պաշտոնակցին և վստահեցրել, որ ստուգումներից հետո կարճ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն:
Դրանից հետո CNN-ի եթերում պենտագոնի մի աշխատակից հույս է հայտնել, որ զինվորականներն արագ ազատ կարձակվեն և այլ խնդիրներ չեն լինի: