ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի. Սալիվան
ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի, ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում Սալիվանին հարցրել են Կիևին Վաշինգտոնի օգնության ժամանակի և ծավալների հնարավոր սահմանափակումների մասին։
Բայդենի խորհրդականն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը սահմանափակող ուղեցույցներ է սահմանել ռազմական համակարգերի կոնկրետ տեսակների վերաբերյալ, որոնք նա կարող է մատակարարել Ուկրաինային։
«Սակայն ժամկետների սկզբունքի առումով նախագահ Բայդենը բացարձակապես հստակ էր այս հարցում, նա նկատի ուներ այնքան, որքան անհրաժեշտ էր, և սա այն դիրքորոշումն է, որը պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգները»,-նշել է Սալիվանը: