Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պենտագոնը նշել է, որ Լլոյդ Օսթինն ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է ԱՄՆ ռազմական օգնությունը, այդ թվում՝ 400 միլիոն դոլար արժողությամբ վերջին փաթեթը։ Ալեքսեյ Ռեզնիկովն իր հերթին խոսել է մարտական գոտում տիրող իրավիճակի մասին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Օսթինը և Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգը, որը կանցկացվի վիրտուալ ձևաչափով հուլիսի 20-ին: