Շրի Լանկայի խորհրդարանը նոր նախագահ կընտրի հուլիսի 20-ին
Շրի Լանկայի խորհրդարանը հուլիսի 20-ին նոր նախագահ կընտրի, գրում է Reuters-ը։
Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հայտարարել է, որ պատրաստվում է լքել պաշտոնը։ Նրա եղբայրներն ու եղբորորդին ավելի վաղ լքել էին նախարարների պաշտոններից, երկրում սկսված վառելիքի, սննդի եւ այլ անհրաժեշտության պակասի պատճառով։
Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն, որի առանձնատունը հրկիզել են ցուցարարները, հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից։