Շրի Լանկայի նախագահի ուղերձները կփոխանցվեն խորհրդարանի նախագահի միջոցով
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, ով հուլիսի 13-ին հայտարարեց իր հրաժարականի մասին, մնացյալ օրերին հանրության և լրատվամիջոցների հետ կշփվի միայն երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապու Աբեյվարդենայի միջոցով, հաղորդում է Daily Mirror-ը։
«Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շփվելու է միայն խոսնակի միջոցով»,- ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ, որը մեջբերում է թերթը։
Նախագահի գրասենյակը նաև հայտարարել է, որ խոսնակի հայտարարություններն այժմ պետք է դիտարկվեն որպես նախագահի պաշտոնական հայտարարություններ, հաղորդում է հրատարակությունը։