Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 24-ից Ուկրաինայում ոչնչացրել են ավելի քան 1500 անօդաչու թռչող սարքեր
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 1500 անօդաչու թռչող սարք, երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 243 ինքնաթիռ, 137 ուղղաթիռ, 1506 անօդաչու թռչող սարք, 354 զենիթահրթիռային համակարգ, 4020 տանկ և այլ զրահատեխնիկա, 741 բազմակի հրթիռահրետանային մարտական մեքենաներ, 3132 դաշտային հրետանային միջոցներ և ականանետեր, ինչպես նաև 4149 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։