Սինձո Աբեի սպանությունը հանցագործը պլանավորել է մոտ մեկ տարի
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին գնդակահարած 41-ամյա Տեցույա Յամագամին քաղաքական գործչի սպանությունը սկսել է ծրագրել անցյալ տարվա աշնանից, հայտնում է Kansai TV-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Դատախազությունում հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ հանցագործությանը սկսել է նախապատրաստվել անցյալ տարվանից։
Սինձո Աբեն հարձակման է ենթարկվել հուլիսի 8-ին Ճապոնիայի Նարա քաղաքում՝ իր փողոցային ելույթի ժամանակ։