Լեհաստանում ձերբակալել են տղամարդու, ով կոչ է արել սպանել երկրի նախագահին և վարչապետին
Լեհաստանում ձերբակալվել է տեղի բնակիչը, ով կոչ է արել սպանել նախագահ Անջեյ Դուդային և վարչապետ Մաթեուշ Մորավիեցկիին, հաղորդում է լեհական հեռուստատեսությունը։
Բացի այդ, տղամարդը սոցիալական ցանցերում կոչ է արել սպանել նաև ոստիկանների։
Ամբաստանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա խոսքով՝ ինքը միայն անձնական տեսակետներ է հայտնել ու ոչ մեկին չի վիրավորել։