Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Կալինինգրադի տարանցման և Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարման հարցերը, տեղեկանում ենք Ria.ru-ից։
«Լուկաշենկոն և Պուտինը հենց նոր զրուցել են հեռախոսով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախագահները քննարկել են Կալինինգրադի տարանցումը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը, հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը, Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումը։
Բացի այդ, ըստ հաղորդագրության, կողմերն անդրադարձել են բելառուսական նավահանգստի կառուցմանն ու Բելառուսի ու Ռուսաստանի պաշտպանությանը։