Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Ռեալ Սոլթ Լեյք
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է Ռեալ Սոլթ Լեյք ակումբ տեղափոխվելուն:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ակումբը համաձայնեցրել է 28- ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-ից 2009 թվականներին։