Միլան Շկրինյարը մոտ է Ինտերից ՊՍԺ տեղափոխվելուն
«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:
Սլովակիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մոտ է փարիզյան ակումբին 65 միլիոն եվրոյով միանալուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան:
Աղբյուրի համաձայն՝ Շկրինյարը ՊՍԺ-ի հետ պայմանավորվել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած 1,5 միլիոն բոնուսներ։