Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու
Քաղաքականություն

Նիկոլը դեռ 2020թ.-ին՝ 44-օրյայից առաջ, 1,732,805.2 հազար ՀՀ դրամ է հատկացրել դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհի կառուցման համար. դիտարկում

Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանն ու հավելել․

«Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։

Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց, համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։
Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլն ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։

ԻՆՉՈ՞ւ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում ( https://www.primeminister.am/.../16/Cabinet-meeting-Speech/)

2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/.../2022/07/01/Armenia_Turkey_4th/11527):

ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի և Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։

«Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները». Ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/.../2022/07/07/Cabinet-meeting/ )։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։

Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի. Մինչև 44-օրյա պատերազմն էր, 2020 թվականի հունիսի 26-ը։

Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։

Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն...Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել... »։

Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։

ՀԱՐՑ. Ինչո՞ւ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…»: