Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու
Քաղաքականություն

Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան

Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է, թե ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։

Վերջինս անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկմանն անհրաժեշտությանը, նշեց, թե «ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։

Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու համար, մի քանի ամիս առաջ, շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյակ հավաքներում։

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն ըստ կառավարության որոշման ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների անցկացումը։

Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում»։

Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։

Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։

Ինքս ծանուցագիրներ ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքների մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև հնարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։

Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող/ունեցած և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։

Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների խմբավորումն առաջնահերթություն է։

Հ.Գ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները»,-գրել է Աբրահամյանը: