Այսօրվանից ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Երևանում ջերմաստիճանը կհասնի +39-+41 աստիճանի
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։
Այս մասին հայտնում են հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոնից:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։