Վեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու
Քաղաքականություն

Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը. Արտակ Զաքարյանը պարզաբանում է

Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին և դա արդարացված է: Նիկոլը հույս ուներ, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, բայց այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Նիկոլի իշխանությունն իր տեսակով ընդունակ չէ ժողովրդավարական համախմբման և քաղաքական համագործակցության: Բացի այն, որ մեր երկրում դժվար է հանդուրժել կապիտուլյացված ու անգործունակ իշխանությանը, կա նաև իշխանության անբարո ու անվստահելի լինելու հանգամանքը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Որքան էլ, որ հասարակության մի մասն աչք փակի Արցախի և ազգային համընդհանուր անվտանգության հարցի վրա, միևնույն է այն միշտ լինելու է որոշիչ` քանի դեռ լուծված չէ: Իսկ դա Նիկոլի իշխանության ամենաթույլ, ամենախոցելի և ակհնայտորեն ձախողված կողմն է:

2022թ. ապրիլ ամսից խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական բոյկոտի ենթարկեց ՀՀ-ում միակ առաջնային մանդատ ունեցող ընտրովի մարմնում (ԱԺ) աշխատանքները և դրանով Հայաստանում քաղաքական ճգնաժամը դարձավ առավել քան ցայտուն:

Ցանկացած գնով ժողովրդավար երևալու Նիկոլի ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Նրան նույնիսկ չեն փրկում Հայաստանում առաքելություն իրականացնող արևմտյան դեսպանների ու գրանտային կառույցների «գովերգումները»: Քաղաքական ճգնաժամը քողարկելու հարցում, Նիկոլին չի փրկում նաև ռուսական` առայժմ բարեհաճ վերաբերմունքը: Պրակտիկորեն օգուտ չեն տալիս նաև արտախորհրդարանական վեց «կուսակցությունների» ֆորմալ ձևաչափը, որը Նիկոլը ստեղծել է ժողովրդավար երևալու համար, սակայն բոլորն են հասկանում, որ այն զուտ թոզ փչոցի է:

Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ իսկ հասարակությունը` համախմբվել:

Հետևաբար, պատահական չէ, որ այս իրավիճակում Նիկոլն այլընտրանք չունի քան ուժային և դատական կառույցների վրա հենվելով` աստիճանաբար վերածվել բռնապետի:

Ուժայիններին (Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատավորներ) առայժմ ձեռնտու է Նիկոլին բռնապետ դարձնելը: Չէ՞, որ նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն Արցախի կորստի և պետության հիմքերի թուլացման համար: Նրանք միշտ ունեն ալիբի («հրաման էինք կատարում») և պատրաստ են ծառայելու ցանկացած նոր իշխանության:

Սակայն հարցն այն է, որ «ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնել քաղաքական ճգնաժամը: Ընդհակառակը` նրանք օգնում են քաղաքական ճգնաժամը խորացնելուն: Հատկապես, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն առանձնապես չեն կաշկանդվում ուժայինների ակտիվ խոչընդոտումներից ու բռնաճնշումներից:

Ակնհայտ է, որ Նիկոլը արտաքին ուժային կենտրոններին ռեգիոնալ նշանակության կարևոր խոստումներ է տվել և պետք է ինչ-որ կերպ կատարի դրանք: Դրա համար նրան անհրաժեշտ է ներքաղաքական բնականոն զարգացումներ և լիարժեք գործող խորհրդարան: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը քննադատում է ընդդիմությանը, իսկ արևմտյան կառույցները շարունակ համագործակցության ու կայունության կոչեր են անում:

Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը:

1. Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Սա այս պահին քիչ հավանական է, որովհետև Նիկոլի համար դեռևս մշուշոտ է մնում իշխանությունից դուրս գտնվելու իր ճակատագիրը: Նա լավ է հասկանում, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունի: Իսկ նորից փորձել 2021թ. նման արտախորհրդարանական ընտրություններով վերարտադրվելն ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամն ու երկիրը հայտնվելու է անվերջանալի ցնցումների մեջ:

2. Փորձի համոզել (խնդրել) ընդդիմադիր խմբակցություններին վերադառնալ խորհրդարան, ֆորմալ առումով ցուցադրելով ներքաղաքական բնականոն զարգացումներ` փոխելով քաղաքական պայքարի ձևերն ու օրակարգերը: Սա ևս անհավանական է, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն ունեն արտաքին քաղաքական ինքնուրույնություն և կարողանում են առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով: Որքան էլ որ ցանկալի է իր համար, բայց Նիկոլը շանս չունի խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը և նրանց մասնակից դարձնել իր քաղաքական դավադիր օրակարգերին:

3. Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով փորձի ներգրավվել ընդդիմությանը նախընտրական լոկալ արշավներին և թուլացնի փողոցային պայքարի ազդեցությունը քաղաքական մյուս գործընթացների վրա: Սակայն սա կարող է միայն ժամանակավոր «լուծում» լինել: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները ևս խթան հանդիսանան հասարակության ընդդիմադիր տրամադրությունների սրմանը:

Հետևաբար, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվելու է Նիկոլի հետ միասին (քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը): Բռնապետի վերածված Նիկոլը կարծես թե շանսեր չունի և´ իշխանություն պահելու, և´ ժողովրդավար լինելու համար: Էլ չեմ ասում օրարներին տրված խոստումները կատարելու մասին: Հատկապես, որ դրսում լավ հասկանում են, որ ապազգային կամ հակաարցախյան որևէ նոր փաստաթուղթ կարող է չեղարկվել հաջորդ իշխանությունների կողմից` անկատար թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ ծրագրերը»,- գրել է Զաքարյանը: