Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է մինչև մեկ միլիոն մարդ զորակոչել զինվորական ծառայության
Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է մինչև մեկ միլիոն մարդ զորակոչել զինվորական ծառայության՝ փորձելով հետ գրավել հարավային տարածքները։
Այս մասին The Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նրա խոսքով, Կիեւը միլիոնանոց բանակ է հավաքում հարավը ազատագրելու համար։ Ինչպես մանրամասնել է գերատեսչության ղեկավարը, հրամանը տվել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են վերադարձնել բացառապես ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները։