Կարեն Անդրեասյանը նորից հրաժարականի դիմում կգրի
ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ արդեն ստացվել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:
Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: