Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի առաջադրվի վարչապետի պաշտոնում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու իշխող կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնների համար պայքարին։
Ըստ YouGov հետազոտական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումների՝ Ուոլլեսին ընտրողները համարում են Ջոնսոնի ամենահավանական փոխարինողը։
The Spectator ամսագիրը Ուոլլեսի հայտարարությունից հետո տարածել է բուքմեյքերական ընկերությունների թարմ կանխատեսումները, որոնց համաձայն, հիմա վարչապետի հավանական թեկնածուն նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակն է։ Նրան հաջորդում են առևտրի նախարարի տեղակալ Պեննի Մորդոնտն ու արտգործնախարար Լիզ Թրասսը։