Փաստաբան. Ավետիք Չալաբյանի գործով դատարանը բավարարել է մեր միջնորդությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Ավետիք Չալաբյանի գործով դատարանը (Արուսյակ Ալեքսանյան) բավարարել է մեր միջնորդությունը` կալանքի ժամկետի երկարացման նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ:
Դատական նիստը բաց է լրատվամիջոցների համար:
Այժմ հայտարարված է անորոշ ժամկետով ընդմիջում պաշտպանական կողմի` դատարանին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։
Ժամը 16:10-ին նիստը կշարունակվի»։