Ուկրաինան 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ կստանա
«Ուկրաինան 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ կստանա Միջազգային զարգացման ասոցիացիայի և ԱՄՆ-ի կողմից ստեղծված Single Donor Trust Fund-ից: Համապատասխան համաձայնագրի նախագիծը հաստատվել է կառավարության նիստում»։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նա նշել է, որ դրամաշնորհը կտրվի անվերադարձ:
Շմիգալը հայտնել է, որ միջոցները կուղղվեն պետական բյուջեի բժշկական ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունների վճարման ծախսերը հոգալու համար։