ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են բարելավել երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, հայտնում է DW-ն։
«Այնքան բարդ և կարևոր հարաբերություններում, ինչպիսին ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն են, խոսելու շատ բան կա: Անհամբեր սպասում եմ արդյունավետ և կառուցողական զրույցի»,- ասել է Բլինկենը:
Իր հերթին Վան Ին նշել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հավատում է աշխարհի երկու մեծագույն տնտեսական պետությունների համագործակցությանը և փոխադարձ հարգանքին։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները երկու մեծ երկրներ են, ուստի անհրաժեշտ է, որ այդ երկրները նորմալ հարաբերություն ունենան»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է միասին աշխատեն՝ հարաբերությունները պատշաճ կերպով առաջ տանելու համար։