Հռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Հասարակություն

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը չի տարբերում սկզբնաղբյուր և վերահրատարակող կայքերը

Ժուռնալիստների միության նախագահ, 168․am-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորում է լրատվամիջոցներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն, զբաղվում է բացահայտ զրպարտությամբ, ոչ իշխանական մամուլի դեմ ատելություն սերմանող արշավ կազմակերպելով, ինչը տեղավորվում է գործող իշխանությունների և իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպությունների հակաժողովրդավարական օրակարգում:
Այսօր սույն տիկինը 168.am-ին թիրախավորելով` մեղադրել է սուտ տեղեկություններ տարածելու մեջ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջն օգտագործել է պետական պաշտոնյային ոչ հարիր հատուկ հեգնական եղանակով այդ զրպարտանքը, հերյուրանքը տարածելու համար:

Խոսքը վերաբերում է մեր լրատվամիջոցում «Փաստինֆո» լրատվական կայքի հոդվածներից մեկի վերահրատարակմանը, որում 168.am-ի կողմից բարեխղճորեն հղում է կատարված սկզբնաղբյուրին: Եթե տիկինը հոդվածն ամբողջությամբ կարդար` միգուցե հասկանար, որ նյութի հեղինակը 168.am-ը չէ։ Ավելին, սույն տիկնոջը տեղեկացնենք, որ սկզբնաղբյուր կայքը ևս չէր հորինել, այլ փոխանցել էր կոնկրետ մարդու խոսք, ում լուսանկարն է անգամ հրապարակված (կից ներկայացնում ենք հղումները)։

Քրիստիննե Գրիգորյանը չէր զլացել անգամ գրառմանը կից տեղադրել լրատվամիջոցին կրկնակի զրպարտող և թիրախավորող պատկեր, որով լրատվամիջոցների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու ուղիղ պարտականություն ունեցող պաշտպանն իր հեգնական որակումներով հետևողականորեն վնասում է նաև բազմահազար ընթերցողներ ունեցող 168.am-ի բարի համբավն ու արժանապատվությունը:
ՄԻՊ-ը, ինչպես իր պաշտոնեական պարտականությունները, այնպես էլ լրատվության ընթերցումը կատարում է այնքան մակերեսորեն ու անգրագիտորեն, որ չի ընկալում անգամ, թե որն է տեղեկատվության սկզբնաղբյուրը:

Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնն այսօր զբաղեցնում է մեկը, ում խնդիրը ոչ թե մարդու իրավունքների, այլ առանձին վերցրած մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանությունն է: Նրան, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում. մամուլը չի հանդուրժելու նման էժանագին գործելաոճը և մանիպուլյատիվ դրսևորումները` այնպես, ինչպես չի հանդուրժել Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան դարձրած քաղաքական ուժի կողմից ազատ խոսքի սահմանափակմանն ուղղված քաղաքականությունը:

Տեսողություն և ընթերցելու տարրական ունակություն ենք մաղթում սույն տիկնոջը»: