Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Անանուն դոնորները գուցե «մուծվում» են կամ փող են լվանում, քրեական գործերից են ազատվում. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է.

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանն ակտիվորեն գովազդում է «Քվանտա» ծրագրի ամառային դպրոցը՝ 37 երեխաների համար: Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է մագիստրոսական կրթական ծրագրին միացող մի քանի ապագա ֆիզիկոսների եւ իր՝ Մխիթար Հայրապետյանի երջանիկ դեմքը: 

Կրթական ծրագրերի վրա շեշտադրում անելով՝ «Իմ քայլը» կարողացել է իրենից հեռացնել բազմաթիվ կարիքավորների,  բուժման կարոտների, ծանր խնդիրներ ունեցողների: Իսկ հիմնադրամի դոնորների ցանկը գնալով ավելի անթափանց է դառնում: 

2021-2022 թթ․ նվիրատուների թվում հայտնի անուններ չկան, իսկ խոշոր նվիրատուներն անանուն են: Սովորաբար, հայության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ընդունված կարգ է՝ խոշոր բարեգործները դեմ չեն լինում իրենց անունները հնչեցնելուն: Սակայն հետհեղափոխական տարիներին Հայաստանում իշխանական ֆոնդերին ուղղված անանուն բարեգործության բում գրանցվեց: 

Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510 հազար դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել: Ամենախոշոր գումարը՝ 500 հազար դոլար, փոխանցվել է անանուն բարերարի կողմից, Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Երկրորդ ամենախոշոր նվիրատվությունը՝ 400 հազար դոլար, նույնպես անանուն է եղել:  

2019-ին Աննայի «Իմ քայլին» անանուն փոխանցվել է 258 մլն 197 հազար դրամ, 50 հազար 200 դոլար եւ 10 եվրո: 2020-ին՝ քովիդի ու պատերազմի տարում, մոտ 10 մլն դրամի անանուն փոխանցում է եղել: 

2021 եւ 2022 թվականներին «Իմ քայլին» նվիրված գումարները հիմնադրամի կայքում տարբերակված չեն, եւ հնարավոր չէ տեղեկանալ, թե ինչքան գումար է նվիրաբերվել 21 թվականին եւ որքան՝ 2022-ին: Անանուն նվիրաբերությունները գերազանցել են նախորդ տարիների թվերը: 

Ըստ հիմնադրամի կայքում տեղադրված աղյուսակի՝ 2021-2022 թվականներին «Իմ քայլը» անանուն անձանցից ստացել է մոտ 152 մլն դրամ եւ 305 հազար դոլար: Հետաքրքիր է, որ անունները նշել են միայն մանր գումար տվողները՝ 1000, 5 հազար դրամ, 120 դոլար, 300 եվրո: 

1 մլն դրամ եւ ավելի տվող էլ կա, ով նշել է իր անունը` Տաթեւիկ Գրիգորյան: Բայց նա բացառություն է: Հիմնական՝ 500 հազար եւ ավելի դրամ նվիրաբերողներն իրենց անունները չեն ցանկացել հայտնել հանրությանը, ինչը կոռուպցիոն կասկածների տեղիք է տալիս: Հաշվի առնելով մեծահարուստների ունեցվածքին վերաբերող բազմաթիվ քրեական գործերի առկայությունը՝ սա կարող է նշանակել, որ վարչապետի կնոջ բարեգործական ծրագրերին մասնակցությունը իշխանությունից ինդուլգենցիա ստանալու միջոց կարող է լինել: 

Անգամ սորոսական կազմակերպությունների ներկայացուցիչներն են սա նկատել: 
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, մի երկու տարի առաջ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» եւ City of smile բարեգործական հիմնադրամներին արված անանուն նվիրատվություններին, ասել էր, որ անանուն մեծ նվիրատվություններում կոռուպցիոն լուրջ ռիսկ կա: 

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված մամուլի հրապարակումներում բազմիցս նշվել է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով՝ վերջիններիս աղբյուրները պետք է հայտնի լինեն: Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետում նշված է, որ հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունը «պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի» եւ այլնի մասին:

Սակայն տարեցտարի «Իմ քայլի» անանուն նվիրատուների քանակն ավելանում է, նվիրաբերված գումարները՝ նույնպես: «Իմ քայլը» հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանին զանգահարեցինք, որը 2020 թվականին հեռացել է այս պաշտոնից եւ, ենթադրաբար, ավելի նվազ կաշկանդված պետք է լիներ: 

- Ձեր կարծիքով՝ «Իմ քայլի» այսքան նվիրատուներն ինչո՞ւ են ուզում, որ իրենց անունը թաքցված լինի, ի՞նչ կա դրանում: 

- Ճիշտն ասած՝ չեմ հետեւել, չգիտեմ` անում են, չեն անում նվիրատվություն, չեմ հետեւել ու չեմ ուզի մեկնաբանել այն, ինչ չգիտեմ: Առհասարակ, միջազգային պրակտիկայում անանուն նվիրատվություն կա: 

- Բայց նախկինում էլ, ով մի լավ բան էր անում, հեռուստատեսային ռեպորտաժներ էր պատվիրում, ցուցադրում էր, չկար բարեգործությունը թաքցնելու ավանդույթ: Միայն 2018 թվից սկսած հայտնվեց` որքան ավելի մեծ է բարեգործությունը, այնքան ավելի շատ չեն ուզում երեւալ: Ինչո՞ւ: 

- Ես հասկանում եմ, թե ինչ եք ասում: Բայց, օրինակ, երբ ես էի ղեկավարում հիմնադրամը, կային մարդիկ, որ չէին ցանկանում անուն նշել, բայց կային նաեւ մեծ դոնորներ, որոնք մի քանի միլիոն էին դնում, ու նրանց անունները կային: Ասենք՝ Քրիստին Սիմոն, Ջորջ Բաղումյան: Նրանք ամենախոշոր դոնորներն են եղել, եւ նրանց անունները գրված են եղել: 

- Իսկ հիմա ամենախոշոր նվիրաբերություն արածը, որի անունը գրված է, 1 մլն 250 հազար դրամ տվողն է: Նույնիսկ 700 հազար դրամ տվող կա, որի անունը չկա: 

- Անկեղծ ասած՝ չեմ հետեւել, մեկնաբանություն չունեմ: 

- Իսկ առաջ է՞լ էիք մի երկու տարի իրար միացնում` հաշվետվության մեջ 2 տարին միասին է:  

- Մենք ամեն տարի առանձին դրել ենք ու փորձել ենք պարբերաբար թարմացնել՝ այդպիսին էր մոտեցումը: Համակարգն այնպիսին էր, որ ե՛ւ բոլորը  միասին, ե՛ւ ամեն տարին առանձին` լինում էր տեսնել: Հիմա, ճիշտն ասած, չգիտեմ: 

Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ, գիտնական Հարություն Կարապետյանը կարծում է, որ բարեգործը կարող է չցանկանալ իր անունը հրապարակել: Բայց, ամեն դեպքում, անանուն դոնորների մեծ քանակը, այն, որ 2021, 2022 թվականները միասին են բերվում, վկայում են թափանցիկության բացակայության մասին: «Ամեն տարի, մինչեւ մարտի 25-ը պետք է թափանցիկ, աղբյուրների հրապարակմամբ հաշվետվություն ներկայացվի: Իսկ անանուն աղբյուրները երբ շատ են, ինչ ասես, կարող ես մտածել: Կարող ես մտածել, որ «մուծվում» են, կարող ես ասել, որ փող են լվանում կամ քրեական գործերից են ազատվում: Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում