Թուրքիան Ուկրաինայից պահանջել է վերադարձնել իր երկու ինքնաթիռը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձրացրել է թուրքական ռազմաօդային ուժերի երկու A-400M ինքնաթիռների անվտանգ վերադարձի հարցը։ Այս ռազմական փոխադրամիջոցները գտնվում են Կիևի մերձակայքում գտնվող Բորիսպիլ օդանավակայանում 2022 թվականի փետրվարից, հայտնում է Lenta.ru-ն։
Ինքնաթիռները Թուրքիայից օդ են բարձրացել փետրվարի 24-ի երեկոյան, մարտին թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռները մարդասիրական օգնություն էին տեղափոխում Կիև, իսկ հետդարձի ճանապարհին պետք է տարհանեին Թուրքիայի քաղաքացիներին։ Սակայն շուտով Ուկրաինայի օդային տարածքը փակվեց, իսկ ինքնաթիռները մնացին օդանավակայանում։