Պուտինը ռուսական էներգաընկերություններին նավթային էմբարգոյին պատրաստվելու կոչ է արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով սահմանված նավթային էմբարգոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն: Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքա-էներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ», - ասել է ՌԴ նախագահը:
Արևմուտքի երկրները խստացրել են Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ պատժամիջոցները Ուկրաինայում 2022 թ. փետրվարին սկսված իրադարձություններից հետո: