Հայաստանի մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել
Մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը, հուլիսի 9 - 17-ը, Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, հայտնում են ՀԱՕԿ-ից։
Հայաստանի 10 խաղացողներից բաղկացած հավաքականի մրցակիցներն են B ենթախմբում ընդգրկված Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերը: