«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Վազող տողեր

Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձվել են նախաքննության մարմնին. կալանքը երկարեցնելու նոր միջնորդություն է ներկայացվել

Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա, անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիքի կալանավորումը երկարացնելու համար:

Այս առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարություն է տարածել, որում, մասնավորապես ասնվում է.

«Մեկ օր առաջ, մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիետի հաղորդագրությունը, մենք հայտարարությամբ նշել էինք, որ նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, դեռ հակառակը՝ գործի նյութերում առկա են մեր պաշտպանյալի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։ Այսպես, փաստորեն, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել է, որ Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։

Այս իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեն որոշել է շարունակել նախաքննությունը Ավետիք Չալաբյանի անազատության շարունակականության հաշվին և նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սա այն պարագայում, երբ Չալաբյանի կալանավորման ամբողջ ընթացքում մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մի շարք միջնորդություններ, որոնք բնականաբար, անտեսվել ու մերժվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից», - ասված է հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Աջափնյակ 1 (Հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ: Նիստի ավարտից հետո դատարանի բակում պաշտպանական խումբը հանդես կգա հրատապ բրիֆինգով: