«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Հասարակություն

Աննա Հակոբյանի այցը Սյունիք մտահոգիչ է և նախազգուշացնող (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ շրջայց է կատարում Սյունիքի մարզում։ Իհարկե, նրա այցը Սյունիք՝ ինքնանպատակ չէ․․․

Մամուլի պաշտոնական հաղորդագրությունների մեջ հստակ և համոզիչ չի բնութագրվում, թե ինչու է նա այնտեղ․․․ նշվում է միայն, որ Հակոբյան Աննան Սյունիքում այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, «Սոսու պուրակ», Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքներ, գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում ու եղել մարզի էլի որոշ վայրերում։ Եվ ամեն տեղ, ուր նա եղել է, ուսումնասիրել է տարածքն ու լուսանկարվել․․․

Կարելի է կռահել, թե ինչն է «առաջին տիկնոջ»-ը տարել Սյունիք, հատկապես երբ նրա այս շրջայցն ու ֆոտոսեսիան հիշեցրեց ոչ վաղ անցյալում նրա՝ Արցախ կատարած շրջագայության մասին։

Այն ժամանակ Աննա Հակոբյանը մի բովանդակալից ֆոտոշարք էր ներկայացրել Արցախի տարբեր շրջաններից։ 

Շատ լրատվական կայքեր, այդ թվում նաև` NEWSPRESS.am—ը, տեղադրել էին Հակոբյանի ֆոտոշարքը՝ վերահրապարակելով նաև համապատասխան տեքստը։ Հրապարակումից րոպեներ անց Աննա Հակոբյանի աշխատակազմից խմբագրություն զանգահարեցին և խնդրեցին հանել նյութը՝ պատճառաբանելով, թե վրիպակ կա՝ կշտկեն և արդեն կարող ենք հրապարակել։ Ասացին նաև, որ բոլոր լրատվամիջոցներին զգուշացրել են․․․

Բոլորը հանել էին նյութը, սակայն շտկումն այդպես էլ չեղավ, ու նկարներն այլևս չտեղադրվեցին։ Չնայած դրան, շատերը հասցրին այդ կարճ ընթացքում պահպանել այդ ֆոտոշարքից նկարներ։

NEWSPRESS.am—ը ներկայացնում է դրանցից մի քանիսը․

 

Ներկայացված նկարներում, ինչպես նաև այն նկարներում, որոնք այն ժամանակ հրապարակվել էին, Աննա Հակոբյանը պատկերված է բոլոր այն վայրերում, որոնք այսօր հանձնվել են ադրբեջանցիներին։ 

Ասել կուզի՝ այցը նախազգուշացում էր և հրաժեշտ էր նշանակում․․․

Սա, իհարկե, խորը մտածելու տեղիք է տալիս, հատկապես, երբ Սյունիքի մարզում՝ մասնավորապես Ներքին Հանդ և Շիկահող համայնքների հատվածում, թշնամական առաջխաղացում կա․․․ բացի այդ, իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, իսկ ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի վարչապետի աթոռին նստած ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում է հայտարարելու համար, թե իբր այդ տարածքներն ադրբեջանցիներինն են ու պետք է նրանք վերադառնան․․․

Այս համատեքստում, Աննա Հակոբյանի ձեռքը սեղմելուց, նրան ծաղկեփնջերով դիմավորելուց ու նրանից որևէ բան խնդրելուց առաջ, լավ կլիներ տեղի բնակիչները մտածեին, որ արցախցիների նման, իրենց ոտքի տակից էլ է հողը փախչելու, քանի որ Աննա Հակոբյանն է դրա վրայով քայլել․․․

 

Ինքը՝ Հակոբյան Աննան, իր այցի ժամանակ ակնարկել է, որ կառավարությունն ամեն բան անում է՝ «խաղաղության օրակարգի» հաստատման համար, իսկ «խաղաղությունը» բառացիորեն երեկ կրակում էր Ելփին գյուղի ուղղությամբ:

Չնայած կարծես թե դա այնքան էլ չի հուզում Ներքին Հանդի բնակիչներին։ Նրանք խնդրել են իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։ Աննա Հակոբյանն էլ խոստացել է․․․

Կհասցնեն շրջագայել, թե ոչ՝ պարզ չէ․․․ ակնհայտ է, որ շատ մոտ ապագայում հնարավոր է գյուղացիները չհասցնեն անգամ փոխադրամիջոց գտնել ադրբեջանցիներից փախչելու համար։

Չի բացառվում, որ Ներքին Հանդի տարածքում արված այս լուսանկարները լինի վերջինը նրանց համար․․․

 

Արմինե Մկրտումյան