Հերթական կարմիր վարդերի փունջը՝ Սյունիքից․ Աննա Հակոբյանը եղել է Շիկահողի կարի արտադրամասում (տեսանյութ)
Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելեց Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։
Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը Հակոբյանին հայտնել է, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։