Տոկաևի հրամանագրով Ղազախստանը դուրս է գալիս ԱՊՀ-ի միջպետական արժութային կոմիտեի մասին համաձայնագրից
Ղազախստանը դուրս է գալիս 1995 թվականին կնքված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) միջպետական արժութային կոմիտեի մասին համաձայնագրից, հայտնում է KazTAG-ը։
«Հաստատվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում կայացած Արժույթի միջպետական կոմիտեի ստեղծման մասին համաձայնագրի դադարեցման մասին 1995 թվականի մայիսի 26-ի արձանագրությունը»,- ասված է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրում։
Նշվում է, որ փաստաթուղթն արդեն ուժի մեջ է մտել։