Սուրիկ Խաչատրյանի որդին կշարունակի մնալ կալանավորված
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ փաստաբանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Իրականում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում։
Ես վստահ եմ, որ Տիգրանը, մի որոշ ժամանակ անց, կլինի ազատության մեջ։
Վստահ եմ նաև, որ Տիգրանի և այլ հայրենասեր տղերքի քաղաքական հետապնդումների ճարտարապետները, «պրարաբները» և հասարակ բանվորները մի որոշ ժամանակ անց կնստեն»»: