Իսրայելի պաշտպանության նախարարն և Պաղեստինի ինքնավարության ղեկավարը հանդիպել են
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հանդիպել են Ռամալլահում, որպեսզի թուլացնեն լարվածությունը և համակարգեն անվտանգությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարածաշրջան առաջին այցից առաջ, հաղորդում է Reuters-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում քաղաքացիական և անվտանգության հարցեր։ Բենի Գանցը Թվիթերում գրել է, որ հինգշաբթի Ռամալլայի հանդիպումն «ընթացել է դրական ճանապարհով»:
«Մենք պայմանավորվեցինք պահպանել անվտանգության սերտ համակարգումը և խուսափել գործողություններից, որոնք կարող են անկայունություն առաջացնել»,- գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։