ԱՄՆ-ն Մոլդովային ինքնաթիռներով զենք է մատակարարել. Իգոր Դոդոն
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռչել են Քիշնև՝ ինքնաթիռում անհասկանալի բեռներով, հայտարարել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը Publika հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախկին նախագահի խոսքով՝ ինքնաթիռները զենք են կրել։ Թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, նա չի հստակեցրել։ Դոդոնն ասել է, որ խորհրդարանի միջոցով տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե ինչ է եղել ինքնաթիռում, սակայն տվյալները գաղտնի են: «Ես ոչ պաշտոնական ալիքներից գիտեմ, որ Մոլդովային զենք է մատակարարվում»,- ասել է նա։
Իգոր Դոդոնը համոզված է, որ այդ զենքը պետք է կրակի դեպի Արևելք և դրա համար Մոլդովային զինում են: