«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Մամուլ

Չկա մի տուն, որը կարող է բավարարել մի ընտանիքի ապրելու պայմանները. պետք է վերանորոգվեն կամ նորերը կառուցվեն. Մեծ Շենի գյուղապետը՝ բերձորցիներին ընդունելու մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ ընդգծել է. «Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե, ի վերջո, հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներում: Իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով: Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում: Այս պահին հարցերը շատ են»: Արդյոք Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերում կա՞ն պայմաններ ու տներ՝ տեղահանված բնակչությանը տեղավորելու համար:

Հարցի պատասխանը նախ փորձել ենք ստանալ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանից։

— Վախենալ չկա, մենք ինչի՞ պետք է վախենանք, թուրքը մեր ներկայությունից է կաշկանդվում: Ճիշտ է, դժվար է, ծանր բան է, ապրել ու ամեն օր թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, չենք պատրաստվում մեր հողերը ինչ–որ մեկին նվիրել: 

- Որքա՞ն բնակչություն ունի համայնքն այս պահին:

- Մինչեւ պատերազմը ունեցել ենք 114 բնակիչ, հիմա մի 75 բնակիչ ունենք: Շատերը, չկարողանալով համակերպվել կորստի հետ, այդպես էլ պատերազմից հետո չվերադարձան:

- Ինչո՞վ են հիմնականում զբաղվում տեղի բնակիչները:

- Հիմնականում անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունենք դպրոց, համայնքապետարան: Բայց անասնապահությունն էլ է հիմա դարձել ռիսկային: Օրինակ, մարդիկ գյուղից դուրս հոտ չեն տանում: Բանջարաբոստանային կուլտուրանների մշակմամբ էինք զբաղվում, բայց հիմա վախենում են գյուղից դուրս աշխատել՝ հաշվի առնելով թշնամու հեռավորությունը:

- Ի՞նչ հեռավորության վրա է թշնամու հենակետը: 

- Կոնկրետ գյուղից հեռու են, ավելի մոտ են Հին շենին, բայց շատ մոտ են խոտհարքի տարածքներին` երեք–չորս հարյուր մետրի վրա են:

- Պարոն Դավթյան, Արցախի ՄԻՊ–ը ասաց, որ քննարկվում է Մեծ շենում եւ Հին շենում առաջիկայում բնակեցնել Աղավնոյի եւ միգուցե Բերձորի բնակիչներին: Որքա՞ն ընտանիքի կարող եք հյուրընկալել Ձեզ մոտ:

- Մեր գյուղում, որպես այդպիսին, մնալու հնարավորություն չկա: Կան անբնակ հին տներ, բայց շատ վատ պայմաններում են, ուղղակի գալ ու ապրել չի լինի: Պետք է առնվազն վերանորոգվեն կամ նորերը կառուցվեն: Այսօրվա դրությամբ չկա մի տուն, որը կարող է բավարարել մի ընտանիքի մաքսիմալ ապրելու պայմանները:

- Եթե Ձեր նշած խնդիրները լուծվեն, քանի՞ ընտանիք կարող եք ընդունել:

- Դե մոտավորապես 20–25 ընտանիք: Բայց տարածքներ ունենք, որտեղ կարելի է նաեւ նոր տներ կառուցել: Իսկ ի՞նչ պայմաներ են այսօր առկա Հին Շենում, քանի՞ ընտանիք կարող է գյուղը ընդունել: Հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Հին Շեն համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանից, ով նախ ներկայացրեց իրենց գյուղը. - Գյուղը մինչեւ պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 80–ն է հիմա մշտապես բնակվում գյուղում, 26 տնտեսություն: Գյուղացիների վերադարձի եւ գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է: Ադրբեջանական այդ հենակետն անմիջական եւ անհերքելի սպառնալիք է Հին շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության համար: Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում եւ ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու եւ մեղվափեթակների սպասարկման համար: 

- Պարոն Սարգսյան, քանի՞ նոր բնակիչ կարող եք ընդունել այս պահին, եթե անհրաժեշտություն առաջանա:

- Մոտ երեսունից ավել՝ 40-ին մոտ ազատ բնակֆոնդ ունենք, որը ենթակա է վերանորոգման, որպեսզի կարողանանք բնակեցնել:

- Այդ տները պատերազմից հետո՞ են ազատվել:

- Ե՛վ պատերազմից հետո: Կան տներ, որոնց տերերը մահացել են, կան մարդիկ, ովքեր արտագաղթել են: Հիմա այդ տները ազատ են, կան սեփականատերեր, որոնք առանց որեւէ խնդրի տրամադրում են, մի մասը՝ գուցե վաճառի, չգիտեմ...»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։