Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչպես իջևանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ կամ բումերանգի էֆեկտը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջեւանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջեւանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:

Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի` 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը եւ վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջեւանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարեւոր ամբիոնի վարիչը:

Մեր տեղեկություններով` Մհեր Աղալովյանին «վերեւներից» հրահանգել են բախտը չփորձել եւ չառաջադրվել, քանի որ որոշված է` այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը` Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ` 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է եւ 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում:

Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, եւ ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը` 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է` ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջեւանցի լինելն է․ որեւէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ եւ մինչ օրս դիմորդների հետ է պարապում` բուհ ընդունվելու համար:

Հայկ Քամալյանի հայրը` Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջեւանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ: Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ և կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջևանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց` ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք:

Մենք նաեւ կապ հաստատեցինք ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, որն ասաց, որ հուլիսի 1-ին տեղի է ունեցել ամբիոնի վարիչի ընտրություն, և ամբիոնի վարիչ է նշանակվել Հայկ Քամալյանը, սակայն, իր կարծիքով, այդ նշանակման մեջ որեւէ արտառոց բան չկա: «Հայկ Քամալյանն է ընտրվել այդ պաշտոնում, ի՞նչ կա որ»:

Այն հարցին, թե նախկին ամբիոնի վարիչն ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, և ինչու է վարիչի միակ թեկնածուն Հայկ Քամալյանը եղել, ռեկտորը նշեց. «Ես հարցրել եմ պարոն Աղալովյանին, թե ինչու չի առաջադրում իր թեկնածությունը, նա պատասխանել է, թե հոգնել է, չի ուզում այլեւս»: Ռեկտորն այլ հարցերի չցանկացավ պատասխանել, նշեց, թե խիստ զբաղված է եւ երկար խոսել չի կարող:

Այս պատմությունը կիսատ կլիներ, եթե մենք դրա նախապատմությունը ևս չներկայացնեինք ընթերցողին: Բանն այն է, որ մինչեւ 2017 թվականը այս ամբիոնի վարիչը եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա ստաժ ունեցող գիտնական Արկադի Հայրապետյանը: Նա ծնունդով Բարսեղ Բեգլարյանի համագյուղացին է եւ հովանավորյալը։ Երբ 2017 թվականին եկել է ամբիոնի վարիչ ընտրելու ժամանակը, Ֆլեշի Բարսեղը չի կարողացել իր հովանավորյալին կրկին ընտրել տալ:

Այդ ժամանակ Փեթակի Վարուժը` Վարուժան Գրիգորյանը, ավելի հզոր է գտնվել եւ անցկացրել է իր թեկնածուին, իսկ Հայրապետյանին արգելել են առաջադրել թեկնածությունը: Ճիշտ է` Մհեր Աղալովյանն արդարացրել է իրեն և, իսկապես` լավ է աշխատել, բայց անարդարությունից է սկսվել նրա պաշտոնավարումը, եւ հիմա կարող ենք ասել, որ բումերանգը վերադարձել է իրեն: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ այս իշխանությունը մազաչափ անգամ հետ չի մնում նախորդներից՝ արատավոր ավանդույթները շարունակելու հարցում: Մի բան է փոխվել` այժմ համատարած անարժան ու ցածրորակ կադրեր են հայտնվում բարձր պաշտոններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: