Մահափորձ է իրականացվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ. նրա մեջքին կրակել են
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել Նարա քաղաքում, նրա վրա կրակել են, քաղաքական գործիչը հիվանդանոցում է, հայտնում են ճապոնական NHK հեռուստաալիքը և Asahi Shimbun թերթը։
Աբեն ելույթ էր ունենում երկրի կենտրոնական հատվածում գտնվող Նարա քաղաքում, լսվել է երկու կրակոցի ձայներ, որից հետո քաղաքական գործիչը կորցրել է գիտակցությունը:
Նախկին վարչապետը հոսպիտալացվել է, հարձակվողը՝ տեղի 41-ամյա բնակիչը, բերման է ենթարկվել։ Nikkei-ն գրում է, որ նա որսորդական հրացանով կրակել է Աբեի մեջքին։ Ըստ ոստիկանության՝ նախկին վարչապետը ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց։ Կառավարության պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Աբեն ծանր վիճակում է, նշում է հեռուստաալիքը։
Ճապոնիայի կառավարության քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին հաստատել է, որ Աբեի մեջքին կրակել են, սակայն ասել է, որ նախկին վարչապետի վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։