Կասկածներ չկան, կհասնենք. Պուտին
Ռուսաստանի վերջնական նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում կիրականացվի ամբողջությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ է կազմակերպել զինված ուժերին աջակցելու համազգային օրակարգ։ Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ զինվորները զգան ժողովրդի աջակցությունը։
«Սա շատ կարևոր է վերջնական արդյունքի հասնելու համար։ Ամեն դեպքում, կհասնենք։ Այստեղ կասկածներ չկան»,- եզրափակել է ռուսական պետության ղեկավարը։