Ջո Բայդենի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել
ԱՄՆ գաղտնի ծառայության տնօրեն Ջեյմս Մյուրեյը հրաժարական է տվել. Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի։
«Մենք աներևակայելի երախտապարտ ենք նրան երկրին և մեր ընտանիքին մատուցած ծառայության համար»,- ասվում է փաստաթղթում։
Մյուրեյը այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսին՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար։ Այն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության մի մասն է: