ԱՄՆ հատուկ ծառայությունները Չինաստանին մեղադրել են նահանգային իշխանությունների ու խոշոր գործարարների նկատմամբ ազդեցություն բանեցնելու մեջ
Ամերիկյան հատուկ ծառայությունները պնդում են, որ օգտագործելով ամերիկացի ձեռնարկատերերի ու նահանգային իշխանությունների հետ իր կապերը՝ Չինաստանը փորձում է ազդեցություն բանեցնել պաշտոնական Վաշինգտոնի վրա՝ սեփական շահերն առաջ տանելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ տասնամյակներ շարունակ Չինաստանի մի շարք գերատեսչություններ կապեր են հաստատել ԱՄՆ-ում խոշոր գործարարների ու տեղական՝ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչը հաճախ ձեռնտու է եղել կողմերին։
Ըստ ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի, Չինաստանի նպատակներից մեկն է ավելի շատ աջակցություն ստանալ ԱՄՆ նահանգային իշխանություններից և նրանց միջոցով ազդել կենտրոնական իշխանության վրա, որպեսզի վերջինս Չինաստանի նկատմամբ հենց չինական կողմին ձեռնտու քաղաքականություն վարի։
Ամերիկյան հատուկ ծառայություններն այս համատեքստում նահանգային իշխանություններին կոչ են արել «ցուցաբերել զգոնություն, իրականացնել անհրաժեշտ ստուգումներ և ապահովել թափանցիկություն, բարեխիղճ աշխատանք ու հաշվետվողականություն՝ չինական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ աշխատանքում»։