Լիզ Թրասը խոսել է Բորիս Ջոնսոնի որոշման մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը համարել է վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը ճիշտ:
Այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Վարչապետը ճիշտ որոշում է կայացրել... Հիմա մեզ պետք է հանգստություն և համախմբվածություն, որպեսզի երկրի կառավարումը նա շարունակի մինչև նոր ղեկավարի ընտրությունը»,- գրել է նա։