Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը
Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտպան Բենիկ Գալստյանը:
«Այս նիստին քննարկվելու է Գերասիմի խափանման միջոցի հարցը։ Նիստը լինելու է դռնբաց։
ՀԳ Լիահույս եմ, որ դատարանը կգործի օրենքի շրջանակներում, որպիսի պայմաններում Գերասիմը կհայտնվի ազատության մեջ»,- գրել է նա։