Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատարանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և պարոն Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»,- նշել է Ալեքսանյանը։