Հուսով եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոր հանդիպումներին. Տոյվո Կլաար
«Հուսով եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոր հանդիպումներին, քանի որ այս ձևաչափն իսկապես կարևոր է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Շառլ Միշելին հաջողվել է քննարկել և առաջընթաց գրանցել մի շարք կարևոր հարցերի շուրջ»:
Այս մասին հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Trend գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
«Անձամբ ես, իմ թիմի, ինչպես նաև նախագահ Շառլ Միշելի գրասենյակի գործընկերների հետ, անպայման կշփվենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ լուծելու բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք քննարկվում են։ Խոսքը խաղաղության պայմանագրի, հաղորդակցության վերականգնման, և սահմանների մասին է»,- հավելել է նա:
Կլարը նշել է նաև, որ ԵՄ-ն արդեն օգնության ձեռք է մեկնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ: