Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է աշխատել խաղաղության պայմանագրի վրա. Բայրամով
«Հետկոնֆլիկտային շրջանը մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի խաղաղապահ ջանքերը հետկոնֆլիկտային փուլում» ֆորումի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է աշխատել խաղաղության պայմանագրի վրա։
«Պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները և վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է Բայրամովը։