Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ընդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը. ինչո՞ւ են պահում աշխատավարձերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է ԱԺ պատգամավորներին: 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- կարդում ենք պաշտոնական հրամանում: Բնականաբար, ԱԺ կայքում սույն հրամանի հետ հավելված չի ներկայացվել, եւ հասկանալի չէ, թե խոսքը որ պատգամավորների եւ, առհասարակ, ինչ գումարի մասին է: Սակայն, մեր տեղեկություններով, դրամական պարգեւի արժանացել են միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները: Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականներին խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է թերեւս նրա համար, որ հնազանդորեն դակում են մայր օրենքն աղճատող՝ իշխանության թիվ մեկ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի երկնած նախագծերը:

«Ոչ, մենք պարգեւատրում չենք ստացել, ավելին՝    վերջին երկու ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Որոշ տեղեկություններով, խոսքը 150-300 հազար դրամ պահումների մասին է: Վերջին ամիսներին՝ դիմադրության շարժումը սկսվելուց հետո, դրանից էլ առաջ, երբ ընդդիմադիրները մեկնել էին Արցախ, սակայն Բերձորից նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ԱԺ ղեկավարությունը նիստերից ու քվեարկություններից բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ էր արել՝ հաշվի չառնելով, որ ընդիմադիրները հայտարարել են քաղաքական բոյկոտի մասին: Պահումները տարբեր պատգամավորների պարագայում տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովի անդամ է տվյալ պատգամավորը, հանձնաժողովը որքան հաճախակի է նիստեր հրավիրել։ Հետեւաբար՝ որքան շատ են բացակայությունները, այնքան մեծ է պահվող գումարը: «Պատգամավորներ կան, որ հունիս ամսին 200 հազար դրամ աշխատավարձ էլ չեն ստացել»,- ասաց մեր աղբյուրը: 

Խորհրդարանում վերջին շաբաթներին խոսում են, որ ընդդիմադիրներից պահված գումարը, որը համարվում է տնտեսում, ԱԺ ղեկավարությունը բաշխել է ՔՊ-ականների միջև․ երեկվա կարգադրությունը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունը:

Ավելին՝ տեւական լռությունից հետո ՔՊ-ականները երեկ կրկին հիշեցին ընդդիմությանը եւ խորհրդարանի արտահերթ նիստում առանձնակի ժրաջանությամբ «անդրադարձան» նրանց՝ թերեւս փորձելով արդարացնել ստացած պարգեւավճարները: Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, վերլուծեց ընդդիմության վերջին օրերի գործողությունները եւ եզրահանգեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով։ Լավ, ո՞րն է իրենց օրակարգը»։ Ապա շարունակեց. «Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետեւյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը: Հետեւաբար` կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգն ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նկատեց՝ ընդդիմությունը հայտնի է կառավարության հասցեին բոցաշունչ մեղադրանքներով եւ դրանց հիմքում միշտ բանակն է դնում, մեղադրում, թե իշխանությունը բանակ չի ուզում․ «Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, որ կարծիք ասեր այս փաթեթների վերաբերյալ, սուր հարցեր տար պաշտպանության նախարարին»։ Ռուբինյանն ասվածին հավելեց․ «Որ փողոցում լինեին, կասեինք՝ փողոցում են, բայց ո՛չ փողոցում են, ո՛չ այստեղ։ Տարօրինակ իրավիճակ է»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս խոսքն ուղղեց ընդդիմությանը, ասաց, որ երբ հարցը հասնում է հայրենիքի պաշտպանությանը, ընդդիմությունը նախընտրում է Երեւանում պաշտպանել հայրենիքը, իսկ երբ հարցը հասնում է եռամսյա հավաքներին, գերադասում է հանդես գալ որպես «կիսապաշտպան»։ Ռուբեն Ռուբինյանն Արսենյանի ելույթը եւս որպես առիթ օգտագործեց ու հավելեց․ «Ես կասեի՝ ոչ թե կիսապաշտպան, այլ՝ 4-րդ մրցավար»։

Իսկ խորհրդարանը նոն-ստոպ ռեժիմով քննարկում էր «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում