Իրանի հետ կապված 13 նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Իրանի նավթային հատվածի հետ կապված 13 ընկերությունների, երկու ծովային լցանավերի և երկու ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Ցանկում ներառված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում և Վիետնամում գրանցված ընկերությունները, Գաբոնի և Պանամայի դրոշներով նավթատարներ։
Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ իրավասության մեջ գտնվող ակտիվների արգելափակում և ԱՄՆ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործարքների արգելք: