Բլինկենը չի պատրաստվում պաշտոնական լուսանկար ունենալ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի պատրաստվում պաշտոնական լուսանկարվել Ինդոնեզիայում G20-ի մյուս նախարարների հետ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատճառով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան և եվրոպական աղբյուրներին։
«Շաբաթներ շարունակ ԱՄՆ-ը և G7-ի նրա դաշնակիցները, որոնք նաև G20-ի անդամներ են, քննարկում են, թե ինչպես արձագանքել Լավրովի ներկայությանը աշխարհի 20 առաջատար տնտեսությունների Բալիի նախարարների հանդիպումներին»,- CNN-ին ասել են աղբյուրները:
Աղբյուրների համաձայն՝ քննարկվել են շատ տարբերակներ, այդ թվում՝ հանդիպումները բոյկոտել, սակայն Վաշինգտոնը որոշել է, որ Բլինկենը չի մասնակցի խմբակային ֆոտոսեսիաներին։ Նա կմասնակցի աշխատանքային միջոցառումներին, քանի որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է մարտահրավեր նետել Ռուսաստանին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նույնպես չի ցանկանում, որ Ինդոնեզիայում ընթացող միջոցառումը վատ ընթանա: